Լրահոս

30.10.2019 15:25


2019-ի հունվարին մեկնարկել էին ՈՍԴՀՌ-ի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

2019-ի հունվարին մեկնարկել էին  ՈՍԴՀՌ-ի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Հոկտեմբերի 25-27 Երևանում տեղի ունեցավ Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի 8-րդ Տարածաշրջանի Բալկանյան Որակի Վերահսկման Տարեկան գիտաժողովը (European Federation of Immunogenetics Region 8 and Balkan EPT):

Դեռ 2019-ի հունվարին մեկնարկել էին ՈՍԴՀՌ-ի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները և այս գիտաժողովը ևս ամփոփում էր հիմնադրամի 20ամյա գործունեությունը:Գիտաժողովը հատկանշական էր նաև նրանով, որ այն ամփոփում էր նաև ԵՖԻ 8-րդ տարածաշրջանի Բալկանյան HLA տիպավորման որակի վերահսկման 2019 թվականի արդյունքները:

Ժողովին մասնակցում էին շուրջ 150 մասնակիցներ Եվրոպայից և տարածաշրջանի այլ երկրներից: HLA տիպավորման, Ցողունային բջիջների և սոլիդ օրգանների փոխպատվաստման ասպարեզում իրենց հարուստ փորձով և գիտելիքներով կիսվեցին համաշխարհային ճանաչում ունեցեղ մասնագետներ: Ծրագիրը կազմելիս հաշվի էր առնված երկրում տեղի ունեցած և սպասվող փոփոխությունները փոխպատվաստման ասպարեզում, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին հուզող խնդիրները: Այն հետքրքիր էր և՛ սկսնակների և ՛բնագավառի մասնագետների համար, որոնք հնարավորութուն ունեցան առանց կտրվելու ուսումից կամ աշխատանքից հարուստ գիտելիքներ ձեռք բերել և քննարկել իրենց հուզող հարցերը ոլորտի ամենաառաջատար մասնագետների հետ: Իր գործունեության 20 տարիների ընթացքում ՈԴՀՌ-ը միշտ եղել է միջազգային չափանիշների համապատասխանության կրողն ու ջատագովը մեր երկրում՝ կազմակերպելով բազմաթիվ միջազգային գիտաժողովներ: Լաբորատորիայի որակի հիմնական ցուցանիշը ոչ միայն թանկարժեք սարքավորումների առկայությունն է, այլ նրա հաջող մասնակցությունն է Որակի ստուգման ծրարգրերին, որի ժամանակ բոլոր տվյալները համեմատվում են ռեֆերենտ լաբորատորիայի տվյալների հետ: Ռեեստրի լաբորատորիան մշտապես մասնակցում է որակի վերահսկման Եվրոպական և Ամերիկյան տարեկան ստուգումներին, որը հնարավորութուն է տալիս ստանալ տարեկան Եվրոպական հավատարմագիրը և համաքայլ ընթանալ աշխարհի նմանատիպ այլ լաբորատորիաների հետ: Այս առումով նաև շատ արդիական էին որակի ստուգման և միջազգային չափանիշները ներկայացնող ելույթները, քանզի լաբորատոր ծառայությունների Որակի ստուգման գործընթացը այսօր Հայաստանում գտնվում է կայացման փուլում:

73071973_543318979831266_5730397571650682880_n 73161303_537589800145998_2824034468493262848_n 73192115_441126473201989_3307368123522351104_n

Փոխպատվաստման, ինչպես նաև դրա հետ կապված լաբորատոր հետազոտությունների ոլորտը փոփոխվում գլխապտույտ արագությամբ և համաքայլ ընթանալ և կատարելագործվել օգնում են այսպիսի միջազգային գիտաժողովները: Վստահ ենք, որ ժողովի ընթացքում փեռք բերված գիտելիքները և համագործակցության նոր կամուրջները լավագույնս կծառայեն բժշկության այս խիստ կարևոր և դժվարին ոլորտի զարգացմանը Հայաստանում:

73388524_825568747845376_3577050915334520832_n 73390891_537748177001759_435024047567273984_n 74216777_411090596225416_4035229818789298176_n

Ժողովին իրենց մասնակցության ևելույթի հայտն են ներկայացրել իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, EFI նախագահն ու մոտ 80 մասնակիցներ եվրոպական և տարածաշրջանային այլ երկրներից:

Քննարկվեցին HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունայինբջիջների /օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:

74706426_2539192193027254_7255144307856769024_n 75069642_2351417255171860_3945754637717471232_n 76613093_2500273123564609_8500682259601293312_n

Գիտաժողովի պաշտոնական բացումը եղավ Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում հոկտեմբերի 26-ին, ժամը 9-ին:

Մամլո ասուլիսը կայացավհոկտեմբերի 26-ին ժամը11:00-11:30 ՛՛Մարիոթ Արմենիա՛՛ հյուրանոցում:

EFI-ն գործում է 1970-ականներից և նպատակ ունի համախմբել իմունոգենետիկայի բնագավառի կենտրոններն ու մասնագետներին, պարբերական ժողովների միջոցով նրանց միջև կապ և համագործակցություն հաստատել, հավատարմագրել եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատորիաները և ստեղծել մասնագիտական, տեղեկատվական և փորձի փոխանակման ցանց:

76958977_3028413530520703_5260057064570355712_n 76986930_1236359893418335_4879967809087471616_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը