Թուրքիայի արդարադատության նախարարը ևս արձագանքել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բանաձևին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են արձագանքել այդ որոշմանը:
Հերթական արձագանքը եկել է այդ երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի կողմից: Վերջինս «անօգուտ նախաձեռնություն» է համարել բանաձևի ընդունումը, քանի որ դա «իրենց համար առ ոչինչ է»:
«Անօգուտ նախաձեռնություն է: Երեկ ընդունված որոշումը մեզ համար առ ոչինչ է: Ցեղասպանությունից խոսողները նախ թող հետ շրջվեն ու իրենց պատմությանը նայեն»,- ասել է Գյուլը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Աղբյուրը՝ ermenihaber.am