ԱԺ աշխատակազմի, Արդարադատության նախարարության, ԲԴԽ-ի և դատարանների բյուջեները կաճեն, իսկ ՍԴ-ի բյուջեն կնվազի
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին 2020թ. ՀՀ պետական բյուջեով կհատկացվի 6 մլրդ 96 մլն դրամ, ինչը 2019թ. համեմատ 842 մլն դրամով ավելի է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 մլրդ 96մլն դրամ է նախատեսված բոլոր ծրագրերի և միջոցառումների համար, սա 2019թ. ծրագրային ցուցանիշի համեմատ 842 մլն դրամով ավելի է»,-ասաց Ջանջուղազյանը:
***
ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Արդարադատության նախարարությանը 2020թ. բյուջեով հատկացված է 17.3 մլրդ դրամ, որը շուրջ 344 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ»,-ասաց Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսված ֆինանսական միջոցների տեսակարար կշիռ ուղղվելու է քրեակատարողական համակարգի պահպանմանը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչև 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է:
«Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչև տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»,- ասաց Բադասյանը:
***
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների բյուջեն 2020թ. կաճի 193 մլն դրամով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ԲԴԽ-ի համար 2020թ. պետական բյուջեով նախատեսված է 12.6 մլրդ դրամ ֆինանսական ցուցանիշ, որը 193 մլն դրամով գերազանցում է 2019թ. մեծությունը»,-ասաց Ջանջուղազյանը:
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց, որ հատկացվող գումարի զգալի մասն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Անդրադառնալով ԲԴԽ-ին և դատարաններին հատկացված տրանսպորտային միջոցներին՝ Փոլադյանը նշեց, որ դատական համակարգում առկա տրանսպորտային միջոցներից 2-ը գտնվում են օտարման գործընթացում:
«Դատական համակարգում առկա է 30 տրանսպորտային միջոց, 2-ի օտարման գործընթացն ընթացքի մեջ է: Առկա 28 մեքենաներից 3-ն են ծառայողական մեքենաներ, մնացածը սպասարկող են, 2-ը բեռնատար են: 26-ից 17-ը սպասարկում են մեկ դատարանի, մնացած 9 մեքենաները սպասարկում են ԲԴԽ-ին և դատական դեպարտամենտին»,-ասաց Փոլադյանը:
***
ՀՀ Սահմանադրական դատարանի բյուջեն 2020թ. կնվազի 4 մլն դրամով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ՍԴ աշխատակազմի համար նախատեսված 721 մլն դրամը գրեթե նույն մակարդակի վրա է պահպանված, ինչ 2019թ., այն նվազել է շուրջ 4 մլն դրամով»,-ասաց Ջանջուղազյանը:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ հատկացված գումարի մեծ մասն ուղղվելու է ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը:
«Նախատեսված գումարի 89.2%-ը ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի, հավելավճարների, պարգևատրումների համար նախատեսված միջոցներն են»,-ասաց Ղազարյանը:
ԱԺ աշխատակազմի, Արդարադատության նախարարության, ԲԴԽ-ի և դատարանների բյուջեները կաճեն, իսկ ՍԴ-ի բյուջեն կնվազի
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին 2020թ. ՀՀ պետական բյուջեով կհատկացվի 6 մլրդ 96 մլն դրամ, ինչը 2019թ. համեմատ 842 մլն դրամով ավելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 մլրդ 96մլն դրամ է նախատեսված բոլոր ծրագրերի և միջոցառումների համար, սա 2019թ. ծրագրային ցուցանիշի համեմատ 842 մլն դրամով ավելի է»,-ասաց Ջանջուղազյանը:
***
ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Արդարադատության նախարարությանը 2020թ. բյուջեով հատկացված է 17.3 մլրդ դրամ, որը շուրջ 344 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ»,-ասաց Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսված ֆինանսական միջոցների տեսակարար կշիռ ուղղվելու է քրեակատարողական համակարգի պահպանմանը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչև 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է:
«Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչև տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»,- ասաց Բադասյանը:
***
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների բյուջեն 2020թ. կաճի 193 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«ԲԴԽ-ի համար 2020թ. պետական բյուջեով նախատեսված է 12.6 մլրդ դրամ ֆինանսական ցուցանիշ, որը 193 մլն դրամով գերազանցում է 2019թ. մեծությունը»,-ասաց Ջանջուղազյանը:
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց, որ հատկացվող գումարի զգալի մասն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Անդրադառնալով ԲԴԽ-ին և դատարաններին հատկացված տրանսպորտային միջոցներին՝ Փոլադյանը նշեց, որ դատական համակարգում առկա տրանսպորտային միջոցներից 2-ը գտնվում են օտարման գործընթացում:
«Դատական համակարգում առկա է 30 տրանսպորտային միջոց, 2-ի օտարման գործընթացն ընթացքի մեջ է: Առկա 28 մեքենաներից 3-ն են ծառայողական մեքենաներ, մնացածը սպասարկող են, 2-ը բեռնատար են: 26-ից 17-ը սպասարկում են մեկ դատարանի, մնացած 9 մեքենաները սպասարկում են ԲԴԽ-ին և դատական դեպարտամենտին»,-ասաց Փոլադյանը:
***
ՀՀ Սահմանադրական դատարանի բյուջեն 2020թ. կնվազի 4 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: