Լրահոս

14.02.2011 10:57


Բեյրութում հայերի և թուրք գործարարների միջև բախում է տեղի ունեցել

Թրքական «Ջիհան» գործակալության փոխանցմամբ՝ Բեյրութի տեքստիլ արտադրանքի ցուցահանդես–վաճառքի ժամանակ մի խումբ հայերի և թուրք գործարարների միջև բախում է տեղի ունեցել։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մոտ 60 լիբանանահայեր մուտք են գործել թուրք գործարարների մասնակցությամբ ցուցահանդեսի սրահը և թուրքերի կողմից հայերի, լիբանանցիների, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունների մասին պատմող գրքույկներ բաժանել։ Դա թուրքերին դուր չի եկել, և նրանք փորձել են հակազդեցություն ցույց տալ, ինչի հետևանքով ծեծկռտուք է սկսվել։

Այս խորագրի վերջին նյութերը