Տնտեսական

30.10.2019 12:55


Կառավարության շենքը վերանորոգվում է, կծախսվի 124.5 մլն դրամ

Կառավարության շենքը վերանորոգվում է, կծախսվի 124.5 մլն դրամ

ՀՀ կառավարության շենքում ընթացող վերանորոգման աշխատանքների համար 124.5 մլն դրամ է ծախսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

«Կառավարության շենքում ընթանում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Պետական բյուջեից վերանորոգման համար հատկացվել էր 172.8 մլն դրամ: Սակայն մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքած պայմանագրով վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 124.5 մլն դրամ»,- նշեց նա:

Խաչատրյանը ներկայացրեց, որ վերանորոգման աշխատանքներն ընթանում են վարչական շենքի միջանցքների, աստիճանավանդակների ճակատային մասի և որոշ աշխատասենյակների ընթացիկ վերանորոգման ուղղությամբ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը