Լրահոս

14.02.2011 00:28


Կալանավորի փախուստը կանխվեց

Փետրվարի 11-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.10-ին, կալանավոր, 1990 թ. ծնված Մուշեղ Ա.-ն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ժամանակ, փորձելով փախուստի դիմել՝ կոտրել է դռան ապակին, սակայն բռնվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողների կողմից:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը