Լրահոս

30.10.2019 12:41


«Ինձ ասեին, ես ձրի կանեի, համ էլ լավ դիզայներ եմ». «Իմ քայլի» պատգամավորը՝ 2 մլն դոլարով կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին․ «Հրապարակ»

«Ինձ ասեին, ես ձրի կանեի, համ էլ լավ դիզայներ եմ». «Իմ քայլի» պատգամավորը՝ 2 մլն դոլարով կառավարական առանձնատունը վերանորոգելու մասին․ «Հրապարակ»

«Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»:

Չե՞ք ափսոսում, որ եկաք պառլամենտ։ «Դե որ եկել եմ, նշանակում է` չէ. պետական, արվեստի ինստիտուտները բավականին խնդիրներ ունեն, պետք է զարգացնել»:

Դուք կուսակցակա՞ն եք։ «Այո, իհարկե»: Ասում են` քաղաքականությունն արվեստագետների համար անօդ տարածք է։ «Ինչո՞ւ եք այդպես ասում. ես, ինչպես Պիկասոն, քաղաքականությամբ եմ զբաղվում, ու այդտեղ ոչ մի վատ բան չկա»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը