Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի համանուն բաժանմունքի փակման արդյունքում աշխատանքից կազատվի 20 աշխատակից
Ներկայումս Շիրակի մարզում ընթանում է «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակման աշխատանքները: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից:
«Հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակման արդյունքում արդյունքում աշխատանքից կազատվի թվով 20 ֆիզիկական անձ որից՝
3 բժիշկ թոքախտաբան
9 բուժքույր
3 սանիտար
1 խոհարար
1 դիետ բուժքույր
1 մատուցող
2 խորխի լաբորատորիա – լաբորանտ»,- ասված է պատասխանում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին որոշման մեջ կատարել է փոփոխություններ: Ի թիվս այդ փոփոխությունների՝ որոշվել է փակել «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» ՓԲԸ հակատուբերկուլոզային բաժանմունքը:
Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի համանուն բաժանմունքի փակման արդյունքում աշխատանքից կազատվի 20 աշխատակից
Ներկայումս Շիրակի մարզում ընթանում է «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակման աշխատանքները: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից:
3 բժիշկ թոքախտաբան
3 սանիտար
1 խոհարար
1 դիետ բուժքույր
1 մատուցող
2 խորխի լաբորատորիա – լաբորանտ»,- ասված է պատասխանում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին որոշման մեջ կատարել է փոփոխություններ: Ի թիվս այդ փոփոխությունների՝ որոշվել է փակել «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» ՓԲԸ հակատուբերկուլոզային բաժանմունքը:
«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց»-ը կվերանվանվի «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»: