Լրահոս

14.02.2011 10:31


Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը ցրում է խորհրդարանը

Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը ցրում է խորհրդարանը

Ոչ բոլոր ցուցարարներն են տեղի տվել զինվորականների հորդորներին և հեռացել Թահրիրի հրապարակից։ Եգիպտոսի զինվորական նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու և Սահմանադրության գործողությունը դադարեցնելու մասին։

Բարձրագույն զինվորական խորհուրդը, որն ուրբաթ օրվանից (ինչ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել) ղեկավարում է Եգիպտոսը, մոտակա 6 ամսում՝ մինչև ընտրությունների անցկացումը, կմնա իշխանության։ Այս մասին ասվում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ արված հայտարարության մեջ։

Եգիպտոսի խորհրդարանի երկու պալատների ցրումը Կահիրեում և այլ խոշոր քաղաքներում ցուցարարների հիմնական պահանջներից էր։ Նրանք պնդում էին, թե նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծված էին։

Այս խորագրի վերջին նյութերը