Աշխարհ

30.10.2019 10:40


Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այդ մասին Քալընը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

Քալընը մասնավորապես գրել է.

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած հայկական բանաձևն ամոթալի օրինակներից մեկն է, թե ինչպես են պատմությունը գործիք դարձնում քաղաքականության համար: Նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ, նախևառաջ թող նայեն իրենց պատմությանը, «ASALA» և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ահաբեկչական կազմակերպությունների արյունոտ անցյալին, որոնց աջակցում են»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը