Քաղաքական

29.10.2019 21:48

«Ռոսիա 24»–ի ռեպորտաժը․ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա (տեսանյութ)

«Ռոսիա 24»–ի ռեպորտաժը․ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա (տեսանյութ)

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, հայտնում է Tert.am-ը:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարել է Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, երբ վերջինս զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:

Ռեպորտաժի հեղինակ մեկնաբանություն է վերցրել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից, ով նշել է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Այս հետապնդումը նախևառաջ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Փաշինյանի կողմնակիցներից մեկը կարծիք էր հայտնել, որ պետք չէ ընկնել ձևականությունների հետևից, կարելի է «թմրանյութը նետել Թովմասյանի գրպանը» և ձերբակալել նրան: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները այդպես էլ գործում են: Ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալությունից, որոնցից մեկը մինչև հիմա էլ բանտում է»-իր խոսքում նշել է Մելիքյանը:

Ռեպորտաժում նշվում է նաև, որ հարցաքննման են կանչվել Թովմասյանի տարեց հայրը, ով առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև դուստրերը: «Ռոսիա 24»-ի լրագրողը նշում է, որ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա, քանի որ նրա անձի նկատմամբ գոյություն ունի անձեռնմխելիություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։