Քաղաքական

29.10.2019 21:44

Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով. հայտարարություն

Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով. հայտարարություն

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև առկա կոնֆլիկտի փաստով: Վենետիկի հանձնաժողովի նախագահն արձանագրել է, որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

«Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության մարմինն է և այդպիսով վայելում է բարձր ժողովրդավարական լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գերատեսչությունների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատությունների իրավունքները: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:

Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-նշված է հայտարարությունում:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։