Քաղաքական

29.10.2019 18:01

WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է

WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է

ankakh.com-ը գրում է․ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում: Էլ. նամակների ամսաթվերը ընկած են 2004թ. հուլիսից մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը և բացահայտում են այն անհատների ցանկը, որոնք աշխատել են այդ ընկերության համար:

Ընկերությունը, որը ներկայանում է որպես հետախուզական հրատարակչություն, սակայն իրականում մատուցում է գաղտնի հետախուզական ծառայություններ, այնպիսի հսկայական կորպորացիաների ինչպիսին Bhopal's Dow քիմիական ընկերությունն է, Lockheed Martin, Northrop Grumman, Raytheon, ինչպես նայև պետական մարմինների, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը, ԱՄՆ Ծովային ուժերը և ԱՄՆ Պաշտպանության հետախուզությունը:

Էլ.նամակները բացահայտում են Ստրատֆորի ինֆորմատորների ցանցը, նրանց վճարման համակարգը, փողի լվացման մեխանիզմները և օգտագործվող հոգեբանական մեթոդները:

WikiLeaks-ը այս հրապարակմանը կցել էր մի ցուցակ, որը ներառում է այն բոլոր մարդկանց անուն ազգանունները և էլ. հասցեները, որոնք եղել են Ստրատֆոր ընկերության գործակալները և շարունակաբար գաղտնի տեղեկատվություն են տրամադրել նրան: Նրանց ցանկում է նաև այսօր պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանը:

Հղումը՝ այստեղ։

[email protected]”,”Arman”,”Babajanyan”,”Individual”

777

73276653_2506444046058805_4241726632290680832_n

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։