Աշխարհ

29.10.2019 20:20


«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները»

«Գահերի խաղի» ստեղծողները հրաժարվել են նկարահանել հաջորդ «Աստղային պատերազմները»

«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը, հրաժարվել են նոր ֆիլմ նկարահանել «Աստղային պատերազմներ» եռերգությունից: Ինչպես հայտնել Է Deadline-ը, նրանք դա պատճառաբանել են լարված գրաֆիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք զգացինք, որ չենք կարող բավարար ուշադրություն դարձնել ո՛չ «Աստղային պատերազմներին», ո՛չ Netflix-ի նախագծերին: Ուստի մենք մեծ ափսոսանքով թողնում ենք նախագիծը»,-հայտնել են Բենիոֆը եւ Ուայսը:

Lucasfilm կինոստուդիայի նախագահ Քեթլին Քենեդին իր հերթին նշել Է, որ ընկերությունում հույս ունեն համագործակցել «Գահերի խաղի» ստեղծողների հետ, երբ որ նրանք կկարողանան ժամանակ գտնել «Աստղային պատերազմների» համար: Disney-ն «Աստղային պատերազմների» կինոաշխարհի նկատմամբ իրավունքներն ստացել Է 2012 թվականի հոկտեմբերին Lucasfilm կինոստուդիան գնելու հետ միասին:

2019 թվականի մայիսի սկզբին ընկերությունը ներկայացրել Է թողարկման պլանավորվող ֆիլմերի ցուցակը, ներառյալ «Աստղային պատերազմների» երեք նոր Էպիզոդները, որոնք պետք Է հայտնվեն 2022, 2024 եւ 2026 թվականներին: Այն ժամանակ տեղեկացվել Էր, որ եռերգության առաջին մասը կնկարահանեն Բենիոֆը եւ Ուայսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը