Լրահոս

11.03.2011 10:46


Եկեղեցում շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք է կազմակերպվել

Եկեղեցում շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք է կազմակերպվել

Կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող «Փրկենք կենդանիներին», «ԴավՕս ստուդիո», «Փրո Փոուզ» հասարակական կազմակերպությունների անունից և լիազորությամբ՝«Փրո Փոուզ» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարե Արամյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Մուղնի գյուղի Ս. Գևորգ եկեղեցում այդ հաստատության աշխատակից մոմավաճառը շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք է կազմակերպել եկեղեցու պատերի ներքո։

Հավանաբար այս բարբարոս ու անբարո գործունեությունը հավանության է արժանացել եղեղեցու հոգևորականների կողմից, քանի որ նրանցից և ոչ ոք ոչ միայն չի փորձել պատժել տմարդության համար, այլև չի բարեհաճել առնվազն արգելել նման անօրեն դրսևորումները։

Ադրբեջանն արդեն կենդանիների նկատմամբ դաժանություն արգելող օրենք է ընդունել, իսկ մենք՝ առաջին քրիստոնեաներս, եկեղեցում սպանդի գաղափարներ ենք տարածում։

Այս իրավիճակի պատասխանատվությունն առաջին հերթին դրված է Հայ Առաքելական Եկեղեցու վրա, մասնավորապես Արագածոտնի թեմի, հատկապես Ս. Գևորգ եկեղեցու հոգևորականների, ովքեր բավական չէ եկեղեցում աշխատանքի են ընդունել նման բարոյական կերպարով անձի, նաև թույլատրել են նման անհանդուրժելի գործունեության ծավալում եկեղեցու շենքի ներսում։

Մենք՝ կենդանիների հիմնախնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, Հայ Առաքելական Եկեղեցու համապատասխան օղակներից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում անմիջապես դադարեցվեն շների ոչնչացմանն ուղղված ապօրինի գործողությունները, իրավիճակի հեղինակներին կանչել պատասխանատվության, հետամուտ լինել նման իրավիճակների բացառմանը հետագայում»։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝

Նարե Արամյան 091 491106 «Փրո Փոուզ» բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ

Այս խորագրի վերջին նյութերը