Երաժիշտն Էլեկտրագնացքում մոռացել Է 250 հազար ֆունտ արժողությամբ ջութակը
Բրիտանացի երաժիշտ Սթիվեն Մորիսը 250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հին ջութակը մոռացել Է Լոնդոն-Օրփինգթոն Էլեկտրագնացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:
«Ես այդ բացառիկ գործիքի պահապանն Էի եւ հույս ունեի այն հանձնել մեկ ուրիշ ջութակահարի: Այժմ, ասես, ձեռքերս կտրած լինեն»,-պատմել Է Մորիսը:
Ջութակը, որը պատրաստվել Է Դեւիդ Թեքչլերի կողմից 1709 թվականին, գտնվում Էր սպիտակ պատյանի մեջ, որի ներսում եղել են վարպետի ինիցիալները: Այդ մասին երաժիշտը հայտնել Է տրանսպորտային ոստիկանության սպաներին:
Նրանք անմիջապես սկսել են դիտել տեսախցիկները, բայց գործիքը դեռեւս չի հաջողվել գտնել:
Սթիվեն Մորիսը ղեկավարել Է Մեծ Բրիտանիայի մի քանի երաժշտական անսամբլներ, ինչպես նաեւ որպես մենակատար հանդես Է եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: