Լրահոս

14.02.2011 00:23


Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել "СВД" և "Սև նետ" տիպի դիպուկահար հրացաններ: Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը:

Այս խորագրի վերջին նյութերը