Վարչապետի գաղտնի հանձնարարականով Կոտայքի մարզպետը յուրաքանչյուր ամիս պարգևատրվում է (տեսանյութ)
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով ինքը ևս յուրաքանչյուր ամիս պարգևատրվում է։
«Այս թեմայով վարչապետն արդեն իսկ ընդգրկուն ելույթ ունեցել է, ավելին՝ դրանից հետո էլ վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել, որի մեջ կար անդրադարձ Կառավարության անդամների, մասնավորապես՝ նախարարների, փոխնախարարների ու մարզպետների մասով։ Սրա հետ կապված այլ ավելացնելու բան չունեմ։ Քանի որ ընթացակարգային առումով շրջանառվել է գաղտնի փաստաթուղթ, հետևաբար՝ որևէ գաղտնի փաստաթուղթ ի պաշտոնե իրավունք չունեմ բացահայտել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Նրա կարծիքով՝ այս ամենը, սակայն, չի նշանակում, որ հանրությունից ինչ-որ գաղտնիք է պահվել։
Նա հիշեցրեց, որ իրենք հայտարարագրում են իրենց եկամուտները։ Լրագրողի դիտարկմանը, թե պետական ապարատի աշխատակիցներից դժգոհություն կա, որ պարգևավճար ստանում են միայն նախարարին, մարզպետին մտերիմ անձինք, Պետրոսյանն արձագանքեց՝ ասելով, թե իր մասով ամենը հերքում է։
«Պարգևավճար ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են, օրինակ՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ և այլն։ Միայն այն հաստատությունները և բուժհաստատությունների մի փոքր հատված չի ստացել պարգևավճար, որտեղ եղել է ֆինանսական բաց, և վնասով են աշխատել, չեն պարգևատրվել»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում։