Աշխարհ

29.10.2019 22:35


Էրզրումում վտանգված է Մենուա արքայի 3000-ամյա սեպագիր արձանագրությունը

Էրզրումում վտանգված է Մենուա արքայի 3000-ամյա սեպագիր արձանագրությունը

Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով:

Այս մասին հայտնել է Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը: Վերջինս նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել, ուստի պատկան մարմիններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վանդալիզիմի դրսևորմանը:

Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության հետքերը՝ նշելով, որ նախորդ այցի ժամանակ արձանագրությունները բրիչով կոտրված չեն եղել:

«Մեր պատմությունը մեր ձեռքով ոչնչացնելու մեկ այլ ձև է սա: Այն, ինչը չի կարող անել թշնամին, մենք մեր ձեռքերով ենք անում: Սա ոսկի որոնելու համար են անում: Այս արձանագրության վերջին տողում գրված է. «Ով ոչնչացնի այս գրությունը, թող արժանանա աստվածների անեծքին»: Ժայռի հետնամասում ոսկի չկա»- ասել է Ջեյլանը:

Նշենք, որ Մենուայի թողած այս արձանագրությունում ներկայացվում են արքայի նվաճողական արշավանքները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը