Լրահոս

15.02.2011 12:53


Նաիրա Զոհրաբյանը նամակ է գրել Ֆասիեին

Նաիրա Զոհրաբյանը նամակ է գրել Ֆասիեին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակ է գրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեին։

«Թուրք-ադրբեջանական լոբբիի հերթական գործարքի արդյունքում հնարավոր եղավ ԵԽԽՎ բյուրոյում հաստատել ԼՂ հարցով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը, մի հանձնաժողով, որը ժամանակին, իր կարճ գոյության ընթացքում, ապացուցել է իր բացարձակ անօգտավետությունը: Կարծում եմ՝ մենք բոլորս մեկ ՝նպատակ պիտի հետապնդենք՝ ԼՂ հիմնարացը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով՝ միջազգային իրավունքի իրավահավասար սկզբունքների հիման վրա: Ուստի ցանկացած այլ՝ ոչ կառուցողական քայլ կարող է անդառնալի վնաս հասցնել բանակցային գործընթացին»,–ասված է նամակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը