Քաղաքական

29.10.2019 11:10

Արարատ Միրզոյանը եվրոպացիներին ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանն են․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը եվրոպացիներին ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու Հրայր Թովմասյանն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ն արդեն գրել է, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան:

ԱԺ՝ թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները:

Թերթի աղբյուրներն ասում են, որ եվրոպացի պաշտոնյաները ներկայացնելու են հայ հասարակության շրջանում կոնվենցիայի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը չեզոքացնելու տարբերակները և նպատակ ունեն արագացնել կոնվենցիայի վավերացումը:

«Այս հարցը, ի դեպ, քննարկվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում: Միրզոյանը թեև ներկայացրել է, որ հասարակությունը մեծ մասամբ դեմ է կոնվենցիայի վավերացմանը, սակայն նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Միրզոյանը նշել է, որ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են»,-գրել է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։