Քաղաքական

28.10.2019 16:12

Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից

Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,-ասաց Նոնա Նավիկյանը:

Ինչը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանին՝ Նաիրի Հունանյանի եղբորը, Նոնա Նավիկյանը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ չունի և ադեկվատ է:

Նշենք, որ Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, երկուսն էլ դատապարտված են ցմահ ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։