Աշխարհ

28.10.2019 15:40


«Ես թմրամոլ եմ»․ Ստաս Պիեխան խոստովանել է, որ կաթված է ստացել

«Ես թմրամոլ եմ»․ Ստաս Պիեխան խոստովանել է, որ կաթված է ստացել

Ստաս Պիեխան չի թաքցնում, որ նա արգելված դեղամիջոցների հետ խնդիրներ ունի։ Թմրանյութերի հանդեպ սերը կարող էր կյանքից զրկել։ Իսկ վերջերս նա կաթված է ստացել։ Բժիշկները հրաշքով են կարողացել 39-ամյա արտիստին կյանքի վերադարձնել։ Այս մասին նա պատմել է НТВ հեռուտաընկերության «Секрет на миллион» հաղորդման եթերում։

Մշտական շրջագայությունների պատճառով մայրը՝ Իլոնա Բրոնեւիցան եւ տատիկը՝ Էդիտա Պիեխան տղային աչքաթող են արել եւ նրա մոտ թմրանյութերի հանդեպ կախվածություն է առաջացել։ Ստաս Պիեխան դրանք օգտագործել է դեռահաս տարիքում։ Սակայն արդեն 5 տարի է, ինչ հրաժարվել է։

«Ես թմրամոլ եմ։ Նախկին թմրամոլներ չեն լինում։ Լինում եմ մարդիկ, որոնք ապաքինվում են եւ ժամանակավոր դադարի մեջ են լինում։ Միեւնույն է 30, թե 50 տարեկան ես։ Միեւնույն է ուղեղիս պաշարը որոշակի է։ Ես կախվածություն ունեմ, - հաղորդման եթերում հայտարարել է երգիչը։ - Ինձ մոտ պոռթկումներ նույնպես եղել են։ Ժամանակավոր դադար նույնպես եղել է, 11 տարի չեմ օգտագործել։ Այնուհետեւ եղավ պոռթկում։ Ես չհասա թմրանյութերի ներարկումային օգտագործմանը։ Սակայն ես ինձ հասցրի հերթական հիվանդանոցը՝ մինչեւ վերակենդանացման բաժանմունք։ Ահա դրանից հետո նոր հրաժարվեցի»։

34 տարեկան հասակում Ստասը սրտի կաթված է ստացել։ Դա տեղի է ունեցել հյուրախաղերի ժամանակ։ Այդ օրը երգիչն իրեն վատ է զգացել եւ ինքն է իրեն ներարկում կատարել, սակայն վիճակը վատթարացել է։ Մոսկվա վերադառնալուց հետո նա հոսպիտալացվել է։ Նա ասել է, որ առողջության հետ խնդիրներն առաջացել են մի ամբողջ փնջի ֆոնին՝ հաբեր, ալկոհոլ եւ այլն։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը