Լրահոս

28.10.2019 15:30


Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է. ՔԿ

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է. ՔԿ

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, և երիտասարդը մեղսունակ է:

Հիշեցնենք, որ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի:

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է»,- հայտնել է ոստիկանությունը՝ նշելով, որ ատրճանակով երկու անձանցից մեկը հարվածել է նաև մյուս ոստիկանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Ձեռք բերված բավարար ապացույցների համակեցությամբ՝ Քննչական կոմիտեն 2003թ. ծնված երիտասարդին մեղադրանք էր առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով,238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանք կալանավորված են:

Այս խորագրի վերջին նյութերը