Տնտեսական

28.10.2019 15:05


Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ

2019թ–ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը մինչև տարեվերջ կհասնի 150 000–ի։ ԿԲ նախագահը հույս ունի, որ ներկրողները կհասցնեն ժամանակին վաճառել իրենց ավտոմեքենաները։

Վարկերով գնված ու վերավաճառքի նպատակով Հայաստան ներկրված ավտոմեքենաները կվաճառվեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Վաճառքի խոչընդոտ չի լինելու։ Խոչընդոտ է լինելու ավտոմեքենաներ ներկրելու մասով»,– ասաց Ջավադյանը` հույս հայտնելով, որ վարկային խնդիրների առաջ ներկրողները չեն կանգնի։
ԿԲ նախագահը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սահմանփակումներն ու դրանց հետևանքով շուկայում առաջարկ–պահանջարկի անհամապատասխանությունն այս պահին ուսումնասիրված չէ։
«Այդ երևույթը դեռ ուսումնասիրման փուլում է, բայց ես գիտեմ, որ այս տարի մինչև տարեվերջ նախատեսված է 150 000–ից ավելի ավտոմեքենա ներկրել»,– ասաց նա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն Հայաստան է բերվել 114 000 ավտոմեքենա։

Ավտոներկրման շնորհիվ այս տարի բյուջե է վճարվել շուրջ 51 մլրդ դրամ։

2020թ–ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ կանոնակարգը, որը միության անդամ երկրներում արդեն 5 տարի գործում է։ Դրա արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը կբարձրանան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը