Քաղաքական

28.10.2019 14:15


Մենք առաջնորդվում են հայտնի սկզբունքով՝ «Надейся на лучшее, готовься к худшему». Փաշինյանը՝ բյուջեի մասին (տեսանյութ)

Մենք առաջնորդվում են հայտնի սկզբունքով՝ «Надейся на лучшее, готовься к худшему». Փաշինյանը՝ բյուջեի մասին (տեսանյութ)

2019-ի բյուջեում դրված էր տնտեսական աճի 4,9 տոկոս ցուցանիշը, բայց եթե մենք նայենք հունվար-սեպտեմբերի մեր տնտեսական ցուցանիշները, կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումն ավելի մեծ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կառավարությունն առաջնորդվում է առավել պահպանողական սցենարով, բյուջեի հիմքում դնում է ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը:

«2018-ին եւս բյուջեի նախագծում դրված էր 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, սակայն մենք ապահովեցինք 5,2 տոկոս ցուցանիշ: Սա ճիշտ մոտեցում է»,-ասաց նա:

Փաշինյանն հավելեց, որ իրենք առաջնորդվում են հայտնի սկզբունքով. «Надейся на лучшее, готовься к худшему:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը