Քաղաքական

28.10.2019 14:20


387 մլն դրամ ենք տալիս, որ կառավարական առանձնատանը ապրեն Նիկոլը և Արարատը. Աղեկյան

387 մլն դրամ ենք տալիս, որ կառավարական առանձնատանը ապրեն Նիկոլը և Արարատը. Աղեկյան

Պահանջում ենք բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ «չմսխել» 2 ընտանիք պահելու համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:

«Շուրջ 387 միլիոն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ կառավարական առանձնատանը ապրեն Նիկոլը եւ Արարատը: Ինչ են անում այս 2 քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը բարելավվելու համար: Որեւէ քայլ ես որպես քաղաքացի չեմ արձանագրել ո՛չ իմ կյանքում, ո՛չ մտերիմներիս կյանքում, ոչ էլ երկրի առօրյայում: «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան»-ը հետեւողականորեն պահանջելու է, որ պարոն Նիկոլի եւ պարոն Արարատի ընտանիքները դուրս գան Ձորափի 74 հասցեից, որովհետեւ նրանք իրավունք չունեն ապրելու այդ տարածքում: Ինչու է այս իշխանությունը թաքուն որոշումներով թալանում մեր բյուջեն»,-ասաց Սոնա Աղեկյանը` նշելով, որ 2 միլիոն դոլար էլ հատկացվել է Սերժ Սարգսյանի նախկին կեցավայրը վերանորոգելու համար, որպեսզի այնտեղ վարչապետի ընտանիքը բնակվի:

«Ի՞նչ է նշանակում` հայոց լեզու եւ պատմություն առարկաները պետք է ուսումնական հաստատությունները որոշեն, դասավադեն, թե` չէ, կամ ինչ է նշանակում` Գիտությունների ազգային ակադեմիան պետք է փակվի, հիմա առաջնայինը փաստորեն տիկին Աննայի եւ Արարատի կնոջ անվտնագությունը ապահովելն է դառնում»,-ասաց Աղեկյանը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը