Քաղաքական

28.10.2019 13:50


Փողերի լվացման մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանի մտերիմը չի կալանավորվի. վերաքննիչը մերժեց դատախազին

Փողերի լվացման մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանի մտերիմը չի կալանավորվի. վերաքննիչը մերժեց դատախազին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը ու անփոփոխ թողել «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարության գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը։

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Առուստամյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, ինչն էլ մնաց անփոփոխ։

«Արդարացի որոշում էր», - լրագրողներին ասաց Առուստամյանը։

Ս.Առուստամյանը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորներից մեկը, որի դուստրը՝ Նորա Առուստամյանը, ներկայումս պատգամավոր է՝ «ԲՀԿ» խմբակցության անդամ։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը