Աշխարհ

28.10.2019 12:25


Մեծ Բրիտանիայում բեռնատարի քարշակում հայտնաբերված 39 զոհերը չինացի և վիետնամացի են եղել. նրանք վճարել էին 30 հազարական եվրո (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում բեռնատարի քարշակում հայտնաբերված 39 զոհերը չինացի և վիետնամացի են եղել. նրանք վճարել էին 30 հազարական եվրո (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունում ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա տղամարդու՝ 39 մարդու զոհվելու գործով, որոնց մարմինները հայտնաբերել էին բեռնատարի քարշակում:

Հյուսիսիռլանդացի տղամարդուն ձերբակալեն են լոնդոնյան օդանավակայանում: Նա արդեն չորրորդ ձերբակալվածն է այս գործով:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ բոլոր զոհվածները Չինաստանի քաղաքացիներ են, սակայն նրաց թվում եղել են նաև Վիետնամի մի քանի քաղաքացի՝ չինական կեղծ անձնագրերով:

Նրանցից մեկը՝ 26-ամյա Ֆամ անունով վիետնամուհին, որը Չինաստանի և Եվրոպայի տարածքով մեկնել էր Լոնդոն՝ հարազատների մոտ, մինչև մահանալը sms-ներ է գրել ծնողներին: «Մայրիկ, ներիր: Իմ ճանապարհորդությունը չստացվեց: Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Ես մեռնում եմ, շնչելու օդ չկա: Ես Նգենից եմ, Հատին նահանգ, Վիետնամ: Ներիր, մամ», գրել է Ֆամը, որից 4 ժամ անց հայտնաբերվել են նրանց դիերը:

Հետաքննությամբ պարզվել է, որ անլեգալ ճանապարհով Եվրոպա հասնելու համար զոհվածներից յուրաքանչյուրը վճարել էր միջինը 30 հազ. եվրո:

Երբ ոստիկանները բեռնատարի քարշակում հայտնաբերել էին Չինացի և վիետնամացի ներգաղթյալները մարմինները, պարզվել էր, որ նրանք մահացել են ցրտից, քանի որ միացված ռեֆրեժիրատորի պատճառով օդի ջերմաստիճանը քարշակում -20 աստիճան է եղել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը