Աշխարհ

28.10.2019 10:45


Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը

Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը

Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում Է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ազգային ընտրական պալատի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ձախ կենտրոնամետ դաշինքը ներկայացնող Ֆեռնանդեսի օգտին քվեարկել Է ընտրողների 47,82 տոկոսը:

Գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի օգտին, որը ներկայացնում Է աջ կենտրոնամետ ուժերին, տրվել Է ձայների 40, 67 տոկոսը: Հոկտեմբերի 27-ին Արգենտինայի քաղաքացիները նախագահ են ընտրել վեց հավակնորդներից: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 80,84 տոկոս:

Մակրին Ֆեռնանդեսին շնորհավորել Է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, նա հայտնել Է, որ ընտրություններում իր մրցակցին հանդիպման Է հրավիրել Է հոկտեմբերի 28-ին՝ քննարկելու գործերի հանձնումը: Ընտրված նախագահի մանդատն ուժի մեջ Է մտնվում դեկտեմբերի 10-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը