«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը կարող Է հանձնվել ծովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Ավելի վաղ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համանման կարծիք Էր հայտնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նա նշել Էր, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես եւ «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ: Ահաբեկիչը, որին ԱՄՆ-ի իշխանությունները համարում են Նյու Յորքում եւ Վաշինգտոնում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների գլխավոր կազմակերպիչը, վերացվել Էր 2011 թվականի մայիսի 2-ին պակիստանյան Աբոտաբադի իր տանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ գործողության արդյունքում: Նրա մարմինը հանձնվել Էր Արաբական ծովին:
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է ամերիկացի զինվորականների կողմից ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Ինչպես հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարը, ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ԻՊ-ի պարագլխի աճյունը կարող Է հանձնվել ծովին