Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Միլան»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկում հիմնական առավելությունը «Միլան»-ին էր, սակայն 38-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ «Ռոմա»-ն: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդին Ջեկոն: Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ը կարողացավ հավասարեցնել հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Հերնանդեսը: Բայց 58-րդ րոպեին Զանիոլոյի խփած գնդակը «Ռոմա»-ի համար դարձավ հաղթական: «Ռոմա»-«Միլան» 2:1:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելուց հետո դեռևս բացակայում է հայտացուցակից:
Այս տուրից հետո «գայլերն» ունեն 16 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն են:
«Ռոմա»-ն առանց Մխիթարյան հաղթեց «Միլան»-ին