Լրահոս

28.10.2019 09:10


Անձի առևանգում Արմավիրի մարզում. կասկածյալների թվում է Շենավան գյուղի գյուղապետը

Անձի առևանգում Արմավիրի մարզում. կասկածյալների թվում է Շենավան գյուղի գյուղապետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամը իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել, իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին, ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից և ստիպողաբար նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Հ. Հունանյանը հայտնել է նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը: Ոստիկանները պարզել են նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են. Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը:

Գ.Շամշյանի տեղեկություններով, նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Իսկ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Ինչպես հայտնել էր Lragir.am-ը, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր ոսրացել, իսկ հետո լուսանկարնվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից:

Այս խորագրի վերջին նյութերը