Աշխարհ

27.10.2019 18:11


Մերձմոսկվայում կանխել են ուսանողների զանգվածային սպանությունը

Մերձմոսկվայում կանխել են ուսանողների զանգվածային սպանությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են մերձմոսկովյան Զարայսկի ագրարային քոլեջի ուսանողին, որը օպերատիվ տվյալներով` զանգվածային գնդակահարություն է պատրաստել իր ուսումնական հաստատությունում, հաղորդում է Baza Տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ կասկածյալը՝ 18 տարեկան ուսանողը, պատրաստվել է հոկտեմբերի 29-ին դասի գնալ ատրճանակով և հարձակում գործել համակուրսեցիների վրա։ Տելեգրամ ալիքի տվյալներով՝ կասկածյալը տարվա ընթացքում մանրամասն պատրաստվել է հանցագործությանը։ Ողբերգությունն օգնել է կանխել քոլեջի դասախոսներից մեկը, որը հաղորդել է տնօրենին ուսանողի ոչ ադեկվատ պահվածքի մասին։

Կասկածյալը փորձել է ընդօրինակել «Կերչի հրաձիգ» Վլադիսլավ Ռոսլյակովին։

Հիշեցնենք, որ 2018թ-ի հոկտեմբերի 17-ին 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը արյունալի սպանդ է կազմակերպել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում, որից հետո ինքնասպանություն գործել։ Նա սպանել է 20 հոգու, տասնյակ մարդիկ տուժել են։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը