Լրահոս

07.05.2010 16:21


Դե արի ադրբեջանցուն բացատրի...

Դե արի ադրբեջանցուն բացատրի...

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն անդրադարձել է Արցախի խնդրին և ասել, որ Արցախը հայկական հող է։

-Ադրբեջանը պահանջում է այն, ինչ կարդացել է և դա է հասկանում։ Դե արի ադրբեջանցուն բացատրի, որ իր երկիրը, որպես այդպիսին, չի եղել, գոյություն չի ունեցել։ Նրանք համապատասխան մակարդակի ուղեղ ունեն և այդ պայմաններում են խոսում։ Թող նրանք խոսեն, բայց մենք ինքնորոշվել ենք միջազգային իրավական բոլոր նորմերով։ Որևէ մի երկիր չկա, որ ասի, որ սխալ ենք արել։ Հիմա, եթե ադրբեջանցիների կարծիքով սխալ ենք արել, թող միջազգային հանրությունն այդ մասին ասի, ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ինչ վերաբերում է մեր իրավունքների պաշտպանությանը, մենք պաշտպանում ենք և պիտի մնանք այդ դիրքերում,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը