Լրահոս

26.10.2019 15:44


Մել Դալուզյանը, ում մասին ֆիլմի համար ՀՀ-ն 20 մլն դրամ է հատկացնում, տարիներ առաջ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից ու քաղաքական ապաստան ստացել Նիդեռլանդներում

Մել Դալուզյանը, ում մասին ֆիլմի համար ՀՀ-ն 20 մլն դրամ է հատկացնում, տարիներ առաջ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից ու քաղաքական ապաստան ստացել Նիդեռլանդներում

Մել Դալուզյանը, ում մասին վավերագրական դրամա է նկարահանվելու և որը ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամի ֆինանսավորում կստանա, տարիներ առաջ մեկնել է Հայաստանից ու քաղաքական ապաստան է խնդրել Նիդեռլանդների իշխանություններից:

Tert.am-ի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց սեռական կողմնորոշմամբ պայմանավորված խտրականության ու ՀՀ-ում պաշտպանված իրավունքներ չունենալու հիմքով Նիդեռլանդները քաղաքական ապաստան է տրամադրել Մել Դալուզյանին:

«Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 մլն դրամ Ազգային կինոկենտրոնը տրամադրվել է «Մել» ֆիլմին:

Այս խորագրի վերջին նյութերը