Լրահոս

26.10.2019 15:10


Երևանում 55–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց

Երևանում 55–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Նորայր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 GR 806 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Մոնիկա Կ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը