Աշխարհ

26.10.2019 16:50


Ճապոնիայում հեղեղումների պատճառով ավելի քան 3 հազար մարդ ստիպված է եղել գիշերել օդանավակայանում

Ճապոնիայում հեղեղումների պատճառով ավելի քան 3 հազար մարդ ստիպված է եղել գիշերել օդանավակայանում

Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեղեղումների պատճառով խափանումներ են առաջացել օդանավակայանից տրանսպորտային փոխադրումների համար:

Օդանավակայանում գիշերած անձանց տրամադրվել են ծածկոցներ և սնունդ:

Հեղեղումների պատճառով Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում մահացել է ինը մարդ, երկուսը համարվում են անհետ կորած:

Այս խորագրի վերջին նյութերը