Լրահոս

07.05.2010 15:48


Ադրբեջանի շարքային քաղաքացին վաղուց է համակերպվել, որ Ղարաբաղն իր իսկական տիրոջ ձեռքում է

Ադրբեջանի շարքային քաղաքացին վաղուց է համակերպվել, որ Ղարաբաղն իր իսկական տիրոջ ձեռքում է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքերով՝ եթե Ադրբեջանը հերթական անգամ պատերազմ սկսի, ապա որպես պետություն կբաժանվի 5-7 մասերի։

-Ադրբեջան պետություն այլևս գոյություն չի՛ ունենա։ Սա իրենք պետք է շատ լավ հասկանան։ Եթե նրանք այսօր էլ չեն հասկացել, որ իրենց ջախջախիչ պարտությունը պատահական չի եղել, և եթե այսօր նորից սկսեն, ուրեմն Ադրբեջան պետությունը՝ որպես այդպիսի երկիր, քարտեզից կվերանա։ Չկա այդպիսի հնարավորություն, որ իրենք ռազմական ճանապարհով ազատագրված հողերը հետ վերադարձնեն։ Ադրբեջանի շարքային քաղաքացին վաղուց է համակերպվել, որ Ղարաբաղն իր իսկական տիրոջ ձեռքում է և այն հետ վերցնել հնարավոր չէ։ Ադրբեջանի բանակում հիմա հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, որոնք ոչ միայն չեն ուզում պատերազմել ալիևների կլանի համար, այլև այդ երկրի համար։ Չկա՛ պատերազմի և առավել ևս հաղթանակի հեռանկար։ Ադրբեջանը սա՛ պետք է հասկանա։ Եվ Թուրքիան էլ պետք է դադարի նրան պատերազմի ճանապարհ հանելու փորձերը, որովհետև այդ պատերազմը կարող է անկանխատեսելի հետևանքներ բերել նաև Թուրքիայի արևելյան մասին,- ասել է Վ. Շիրխանյանը։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող այն սպառնալիքներին, որ իրենք կհարվածեն Հայաստանի ատոմակայանին, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարն ասել է, որ ատոմակայանի պայթեցումը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար նույնքան ողբերգական կլինի, որքան Հայաստանի։ Վ. Շիրխանյանը նաև ավելացրել է, որ ատոմակայանը պաշտպանված է հակաօդային բավարար միջոցներով, և որևէ հրթիռ կամ ռումբ ատոմակայանին հասնել չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը