Կառավարության ներկայացուցիչների գործուղումները՝ սեպտեմբերին. միայն ՏԿԵ նախարարությունից մեկ ամսում 6 գործուղում է եղել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Այսպիսով, սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման: Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել:
Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանըմիասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Ս. Պապիկյանը, օրինակ, Աբու Դաբիում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին, և, որպես արդյունք, ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան: Այսինքն՝ գործուղումն արդյունք է տվել: Իսկ Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Աշգաբադ մեկնելիս թեև նպատակ է ունեցել վերականգնել Աշգաբադ-Երևան-Աշգաբադ չվերթերը, բայց ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային քննարկումները: Այսինքն՝ անարդյունք գործուղում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: