Լրահոս

07.05.2010 15:43


Կառավարության իրականացված ծրագրերը հնարավորության սահմանու՞մ են

Կառավարության իրականացված ծրագրերը հնարավորության սահմանու՞մ են

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության վարած հարկային քաղաքականությանը՝ ասել է, թե իր կարծիքով այն որոշակի ձևափոխության պիտի ենթարկվի։

 -Բոլորն էլ, ըստ էության, ճշիտ են, որ տնտեսվարող սուբյեկտներն այն տեղամասերն են, որոնք պարտավորություններ են կրում պետության հանդեպ և այդ պարտավորությունների կտրվածքով, կոպիտ ասած, լցնում մեր պետական բյուջեն, որը ոչ այլ ինչ է, քան ընդհանրապես անհետաձգելի առաջնահերթ խնդիրների լուծման համար հնարավորություններ ունենալը, բայց տնտեսվարողի վրա մեծ ճնշման պարագայում (սա իմ կամ որևէ մեկի հայտնագործությունը չէ, այլ ընդհանրապես տեսության մեջ և պրակտիկայում գոյություն ունեցող փաստ) նրանք դադարում են իրենց գործունեությունը, և այդպիսով դադարեցվում են նաև իրենց  պարտավորությունները պետության հանդեպ,-նշել  է նա։

Անդրադառնալով գնաճին՝ Վարդան Բոստանջյանն ասել է, թե մենք բոլորս պետք է հասկանանք, որ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացնում է կառավարությունը, եղած հնարավորությունների սահմաններում են։

-Իհարկե չեմ ասում, որ դա շատ լավ է (կարող էր և ավելի լավ լինել), բայց ամեն ինչ արվում է հնարավորությունների սահմաններում,-նշել է նա։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը