Քաղաքական

26.10.2019 11:43

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է հունվարից աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնելու հարցը․ «Հրապարակ»

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է հունվարից աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնելու հարցը․ «Հրապարակ»

«Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ անգամ գործուղման են մեկնում Չեխիա։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։

Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի և Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի է, և թափառող կենդանիների մասով հենց նա է համակարգում ՀՈԱԿ-ի գործունեությունը` աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում և այլն։

«Ի դեպ, մեզ այդպես էլ անհայտ մնաց` Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելիս երկքաղաքացի՞ էր, թե ոչ. չեխական կողմն ամենագաղտնապահն է այդ հարցերում, և մեր հարցումները մնացին օդում»,- ասաց Երևանի ավագանու անդամը:

Մարությանը չի՞ պատրաստվում բարձրացնել աշխատավարձերը։ «Դա արվում է եռամսյակային պարգևատրումներով, սակայն քննարկվում է հունվարից աշխատավարձերի բարձրացման հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։