Քաղաքական

26.10.2019 11:31

Երեքշաբթի օրը Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի, որ կարողանան Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել․ «168 ժամ»

Երեքշաբթի օրը Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի, որ կարողանան Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել․ «168 ժամ»

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ հավելելով, որ որևէ կարգավիճակ ինքը չունի: Հարցին, թե ի՞նչ հարցեր են իրեն տրվել, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է: «Դրա համար մարդիկ ստորագրում են, չէ՞»,-ասել է ԱԺ վերջին 25 տարինե­րի Քարտուղարության անփոփոխ պետը:

Հավելենք, որ, մեր տեղեկություններով, երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, սակայն կալանավորման միջնորդությամբ ՀՔԾ-ն հան­դես չի գա:

Ա. Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու՝ ՀՔԾ-ի տրամաբանությունը, թերևս, հասկանալի է, քանի որ այլապես Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։