Լրահոս

26.10.2019 10:45


Երևանում բախվել են BMW-ն ու Hyundai Elantra-ն, վերջինն էլ բախվել է կայանված Honda-ին. կան վիրավորներ

Երևանում բախվել են BMW-ն ու Hyundai Elantra-ն, վերջինն էլ բախվել է կայանված Honda-ին. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում բախվել են BMW մակնիշի 36 CԼ 737 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 35 ZT 112 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Hyundai-ը առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hօnda մակնիշի տրանզիտ համարանիշով ավտոմեքենային։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև փրկարարները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը