Լրահոս

07.05.2010 15:43


«Ժառանհության» պատասխանը ԿԳՆ-ը

Այսօրվա մամուլից ծանոթացանք ուսանողական հանրահավաքի եւ բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ տարածած եւ երկիմաստ տեղեկություններ պարունակող հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ միջոցառումների կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն էր:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ §Ժառանգություն¦ կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը' չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է «Ժառանգության» անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում' ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները:

Զավեշտալի ենք համարում այն, որ «ժառանգությանը» ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ եւ բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում' տխուր հիշողություններ արթնացնող «կոմսոմոլացման» օրինակով:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը