Լրահոս

25.10.2019 19:54


ԱԻՆ-ում շոկի մեջ են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ (տեսանյութ)

ԱԻՆ-ում շոկի մեջ են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ (տեսանյութ)

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոտի հրդեհը բաց տարածքում էր, որը չէր կարող վտանգավոր լինել հրշեջների կյանքի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

Նա պատմեց, որ քամին կրակի բոցի օղակի մեջ է վերցրել հրշեջներին. «Քամին կրակի շուրջը համընթաց պտտվել է։ Խոտը շատ մեծ ուժգնությամբ է այրվել, եւ կրակն իր մեջ է վերցրել 2 փրկարարներին։ Կարճ ժամանակում այդ բոցը մեկին սպանել է, մյուսին՝ այրվածքներ հասցրել։ Բոլորն ապշած են, նման բան չէր կարող լինել»,-ասաց Էդմոն Զարգարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։

Այս խորագրի վերջին նյութերը