Քաղաքական

25.10.2019 18:50


«Իմ քայլի» պատգամավորն ինքն իր դեմ «գործ է տվել»

«Իմ քայլի» պատգամավորն ինքն իր դեմ «գործ է տվել»

Հրապարակ-ը գրում է․ Մենք այսօր առավոտյան գրել էինք, որ «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը երեկ իր 043 HH 11 պատգամավորական պետհամարանիշով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան խախտումով կայանել էր ԱԺ-ի դիմաց՝ այդպիսով խոչընդոտելով մյուս մեքենաների տեղաշարժը։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ԱԺ-ի փորձագետներից Ինեսսա Վարդանյանը, որը Բաքոյանի սխալ կայանման պատճառով 20 րոպե չի կարողացել իր մեքենան դուրս բերել տարածքից։ Նա նաև գրառում էր կատարել այդ թեմայով, թե հիմա գո՞րծ տա, թե՞ ամոթանք տա այս առիթով՝ ակնարկելով նույն «Իմ քայլը» խմբակցության հեղինակած օրինագիծը՝ վարորդների խախտումների մասով «գործ տալու» վերաբերյալ։

Քիչ առաջ Ռուստամ Բաքոյանը մի լուսանկար հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ՃՈ-ի վարչական արձանագարության ակտն է, որին կից նաև գրառում է կատարել, որտեղ նշել է, որ իր իսկ խախտման համար նա զանգել, տեղեկացրել է ՃՈ-ին, որ գան և ակտ գրեն իր վրա։ Կարելի է ասել, «Իմ քայլի» պատգամավորը բարձրացած աղմուկից հետո ինքն իր դեմ «գործ է տվել»։

Ահա նրա գրառումը, և կից լուսանկարը․

«Երեկ շտապելով աշխատանքի, ստիպված մեքենաս կայանել էի ԱԺ-ի Բաղրամյան փողոցի կայանման համար չնախատեսված հատվածում (թեև մեքենայի դիմապակու տակ թողել էի հեռախոսահամար): Այսօր առավոտյան զանգահարել եմ ՃՈ, տեղեկացրել երեկվա խախտմանս մասին: ՃՈ-ի համապատասխան աշխատակիցները մոտեցել են, կազմել խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Տեղում վճարել եմ: Կից ներկայացնում եմ վարչական իրավախախտման մասին ակտի որոշումը: Անկեղծորեն շնորհակալ եմ այն աչալուրջ և օրինապահ քաղաքացուն, ով խախտումս ֆիքսել և հրապարակել է»:

74165813_577730806300164_1991651187845234688_n

Այս խորագրի վերջին նյութերը