Լրահոս

25.10.2019 20:55


Հայտնաբերվել են հոգեմետ հաբեր` «Օպել» մակնիշի մեքենայում (տեսանյութ)

Հայտնաբերվել են հոգեմետ հաբեր` «Օպել» մակնիշի մեքենայում (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Թալինի ոստիկանները:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Թալին-Ակունք ճանապարհից, իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով, բաժին բերման ենթարկեցին Ռուսաստանի Դաշնության 53-ամյա քաղաքացու:

Մեքենան զննելիս նա բեռնախցիկից ներկայացրեց 46 հատ «Տրիֆտազին», 27 հատ «Լևոմեպրոմազի» և 19 հատ «Ազալեպսին» գրառումներով հոգեմետ հաբեր:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը