Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը
Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել Է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիվանդության սուր ձեւ), այլ ոչ թե մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպես ավելի վաղ համարվում Էր: Ինչպես հայտնել Է Greek Reporter հրատարակությունը, այս եզրակացությանն են եկել Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տակավին 1995 թվականին սկսված հետազոտության ընթացքում մասնագետները մանրակրկիտ վերլուծել են հիվանդության նշանները եւ Մակեդոնիայի թագավորի վերջին օրերը, որոնք նկարագրված են անտիկ պատմաբանների կողմից: Հետազոտության հեղինակի՝ բժշկության պատվավոր պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գերասիմիդիսի խոսքով, Ալեքսանդրի մահվան պատճառը դարձել Է սուր պանկրեոնեկրոզով պայմանավորված նեխավարակումը:
Այս հիվանդությունն իր հերթին զարգացել Է լեղաքարային հիվանդության, ինչպես նաեւ զորահրամանատարի կողմից կերակուրն ու ալկոհոլը չարաշահելու պատճառով, նշում Է պրոֆեսորը: «Ախտանշանների սկիզբը բնութագրվում Էր ուժեղ փորացավով առատ կերակրից ու գինուց հետո, որն ուղեկցվում Էր տենդով ու օրեցօր վատացող վիճակով 14 օրվա ընթացքում»,-ասված Է հետազոտության մեջ: Ընդսմին հին հույն պատմաբանների աշխատությունների վերլուծությունից հետո Գերասիմիդիսը մերժել Է Ալեքսանդրի մահվան մյուս վարկածները, ներառյալ մալարիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ինչպես նաեւ Արեւմտյան Նեղոսի տենդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: