Ճապոնիայում 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել ցուցահանդեսից
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում 200 մլն իեն (1,8 մլն դոլար) արժողությամբ 50 կարատ քաշով ադամանդ են գողացել ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Հոկտեմբերի 24-ին ցուցահանդեսի մասնակիցներից մեկը դրա փակման պահին նկատել Է, որ ապակու տակ ոսկերչական մյուս իրերի կողքին բացակայում Է 50 կարատ քաշով ադամանդը, որի արժեքը գնահատվում Է 1,8 մլն դոլար: Վերջին անգամ նա ադամանդը տեսել Էր դրանից մեկ ժամ առաջ: Թանկարժեք քարի կորստի հայտնաբերման պահին ապակյա ստենդը բաց Է եղել: Բացի այդ ադամանդից, ստենդում ոչ մի այլ բան չի կորել:
Տեսադիտարկման խցիկների գրանցումները ցույց են տվել, որ ինչ-որ պահի ստենդի մոտ եղել Է տարեց մի տղամարդ՝ շրջապատված մի քանի կանանցով: Բայց առայժմ չի հաջողվել պարզել՝ կապված Է արդյոք այդ խումբը գողության հետ: Ոստիկանությունը կատարում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: